Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված ըմբշամարտի աշխարհի առաջնությունը բացառիկ եղավ մարզաձևի հայկական դպրոցի համար: Մեր հունահռոմեականներ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը գերազանց անցկացրեցին մրցաշարն ու կանգնեցին պատվո պատվանդանի վերին աստիճանին: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ մարզաձևում սա առաջին դեպքն է, երբ միանգամից երկու մարզիկ են հռչակվում աշխարհի չեմպիոն: Արսենը հաղթել է 75, Արթուրը՝ 98 կիլոգրամ քաշային կարգում: Այս հաղթանակից հետո տաղանդավոր մարզիկների հավաքածուում բացակայում է միայն օլիմպիական ոսկին, իսկ Ռիոն ընդամենը երկու տարի անց է: Համբերենք ևս երկու տարի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ